Արաբական 11 հեռուստաալիքով կարգելվեն թուրքական սերիալները

...նպատակ ունեն ցուցադրել արաբական հեռուստասերիալներ, որոնք որակապես ավելի լավն են:
turqakan-serial

Արաբական Միացյալ Էմիրությունների MBC մեդիա ընկերությունն արգելել է  իրեն պատկանող  11 արաբական  հեռուստաալիքների եթերով ցուցադրել թուրքական սերիալներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև հավելյալ ծանուցում արվի։  Նման որոշման համար հստակ պատճառ չի նշվում, սակայն MBC-ի խոսնակ Մազեն Հայեքը հայտարարել է, որ  իրենք նպատակ ունեն զարկ տալ արաբական հեռուստասերիալների ցուցադրությանը, որոնք որակապես ավելի լավն են։

Նշվում է, որ   MBC-ին պատկանող 11 ալիքները ցուցադրվում են արաբական մի շարք երկրներում։ Թեև հայտնի չէ, թե ովքեր են մեդիա ընկերության բոլոր բաժնետերերը, սակայն նշվում է, որ դրանց մի մասը պատկանում է Սաուդյան Արաբիայի թագավորին։

*

*