Թուրք ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել հակաամերիկյան ցույցի մասնակիցների նկատմամբ

Ակցիայի պատճառն ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի այցն է Անկարա
ankara-cuyc-vostikanner2

Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հակաամերիկյան ցույցի մասնակիցներին ցրելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Վաթան» կուսակցության երիտասարդական ճյուղի ղեկավար Հայկութ Դիշին։

Ակցիայի պատճառն ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի այցն է Անկարա, որտեղ նախօրեին նա բանակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ։

Բողոքի ցույցը, որին մասնակցել է շուրջ 150 մարդ,  անցկացվել է Ankara Palace հյուրանոցի առջեւ, որտեղ նախատեսված է Թիլերսոնի եւ Չավուշօղլուի մամուլի ասուլիսը։

*

*