Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա. կան զոհեր

...սպանվել է 3, վիրավորվել` 1 թուրք զինվոր
turq-qurd-baxum2

Թուրքիայի Շըրնաք նահանգի ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից, որոնց պաշտոնական Անկարան դիտում է որպես ահաբեկիչներ:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այդ բազան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերջերս է հիմնվել:

Մի խումբ քուրդ գրոհայիններ վաղ առավոտյան նռնականետերով և երկարափող հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա: Թուրք ուժայինները պատասխան կրակ են բացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ սպանվել է 3, վիրավորվել` 1 թուրք զինվոր:

Թուրքական զինուժը բախման վայր է ուղարկել արագ արձագանքման ուժեր, իսկ քրդերը նահանջել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները