Աֆրինում թուրք լրագրող է վիրավորվել

Հերթական ռեպորտաժը պատրաստելու ժամանակ...
afrin (1)

Թուրքական Anadolu գործակալության թղթակից Սարպ Օզերը, ով լուսաբանում էր Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը սիրիական Աֆրինում, հերթական ռեպորտաժը պատրաստելու ժամանակ վիրավորվել է, տեղեկացնում է նույն Anadolu  գործակալությունը։

Նշվում է, որ Օզերի մոտ արկ է պայթել։ Լրագրողը վիրավորվել է ձեռքից ու ոտքից։ Նրան տեղափոխել են Թուրքիայի հարավում գտնվող Խաթայ գավառի Կիրիկխան շրջանի հիվանդանոց։ Բժիշկները վիրավորի վիճակը գնահատել են կայուն։

*

*