Թուրք գեղեցկուհին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Գործարարից պահանջել են 240 հզ թուրքական լիրա
sebir-demiralp2 (1)

25-ամյա թուրք գեղեցկուհի, 2016թ․ «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սիբեր Դեմիրալփը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է գործարարից շանտաժի միջոցով գումար շորթելու մեջ:

2017 թ. գեղեցկուհին, համացանցի միջոցով ծանոթանալով թուրք գործարար Հ. Ֆ.-ի հետ, նրան հրավիրել է նախաճաշի: Սակայն հանդիպման վայր հանդիսացող տանը Դեմիրալփը մենակ չի եղել: Նրա հետ եղել են ևս 5 տղամարդ, և,  երբ գործարարը եկել է, նա ծեծի է ենթարկվել այդ տղամարդկանց կողմից: Հանցավոր խումբը մերկացրել և լուսանկարել է գործարարին, ապա  լուսանկարները չհրապարակելու դիմաց նրանից 240 հզ թուրքական լիրա (44 հազար դոլար)պահանջել։ Գործարարը բավարարելով հանցագործների պահանջը՝ նրանց հաշվին է փոխանցել պահանջվող գումարը:

Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի ժամանակ պարզվել է, որ Դեմիրալփը նախապես ամեն ինչ ծրագրել էր և միտումնավոր էր թակարդը գցել գործարարին։ Թուրք գեղեցկուհին բերման էր ենթարկվել դեռևս 2017թ․ հուլիսին, իսկ նրա դատավճիռը կայացվել է օրեր առաջ։

Նրա հետ միասին ազատազրկման են դատապարտվել այն անձինք, ովքեր թուրք գործարարին ծեծի են ենթարկել։

Դատական նիստերից մեկի ժամանակ գեղեցկուհին արտասվել է՝ ասելով, որ զղջում է իր արարքի համար:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։

 

*

*