Էրդողանի հետ կապված նոր սկանդալ. երգիծական տեսահոլովակը զայրացրել է թուրքերին

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը նախորդ շաբաթ կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն։
erdoghan-skandal

«Էրդովի, Էրդովո, Էրդողան» անունով Թուրքիայի նախագահի մասին երգիծական տեսահոլովակը դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ:

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը նախորդ շաբաթ կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն՝ մարտի 17-ին գերմանական NDR հեռուստաալիքով հեռարձակված Էրդողանին ծաղրող տեսահոլովակի պատճառով. հայտնում է գերմանական Spiegel հանդեսը:

Մոտ երկու րոպե տեւողությամբ տեսահոլովակի հեղինակները մասնավորապես ծաղրի են ենթարկել Էրդողանին՝ երկրում մամուլի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների սահմանափակումների համար:

«Լրագրողը, որը գրում է այն, ինչը դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետեւում»,- ասվում է երգում:

Գերմանիայի արտգործնախարարությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ:

*

*