Սիրիայում թուրքական բանակը հարձակում է գործել «ԻՊ» գրոհայինների վրա

Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից քաղաքները մաքրում է ԻՊ գրոհայիններից
syria-turkia

Թուրքիայի բանակը, Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցությամբ, սկսել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներից սիրիական Ջարաբլուս քաղաքի ազատագրման գործողությունը։

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվել են տանկեր, որոշներն արդեն մտել են Սիրիայի տարածք. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքական կողմն այս քայլը հիմնավորում է սահմանակից քաղաքներն ահաբեկիչներից մաքրելու եւ սեփական սահմանների պաշտպանության անհարժեշտությամբ։

Նախագահ Էրդողանն ասել է, որ Սիրիայից իրենց երկրի տարածքում իրականացվող հարձակումները պետք է դադարեցվեն: Թուրքիայի իշխանություններն, ի դեպ, կարգադրել են տարհանել Սիրիային սահմանակից Գազիանթեփ նահանգի ՔարՔամըշ քաղաքի բնկակիչներին:

Նախօրեին, թուրքկան աղբյուրների պնդմամբ, Իսլամական պետության զինյալները Սիրիայից հրթիռներ էին արձակել դեպի այդ քաղաք: Նահանգի որոշ շրջաններն անվտանգության հատուկ գոտի են հայտարարվել:

Ի դեպ, թուրքական բանակը, ծայրահեղական խմբավորման զինյալների վրա գրոհ իրականացնելով, զուգահեռ գնդակոծում է սիրիական Մանբիջ քաղաքը, որը Իսլամական պետությունից ազատագրել էին քրդական զինված կազմավորումները։ Վերջինների դեմ հարձակումները անհանգստացրել է քրդերի հետ դաշնակցած Միացյալ Նահանգներին։

Վաշինգտոնն իր հերթին փորձում է թույլ չտալ Անկարայի եւ սիրիացի քրդերի միջեւ լարվածության մեծացում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

*

*