Թուրքիան պատրաստ է ՌԴ-ից Եվրոպա գազ մատակարարել

Էրդողանը խոստացել է արագացնել «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը
erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Անկարայի խնդիրներից մեկն է «Թուրքական հոսք» նախագծի արագ իրականացումը, գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով Газета-ին:

«Այդ նախագիծն արագացնելը մեր այսօրվա խնդիրներից մեկն է, և ես կարծում եմ, որ դա ճիշտ է»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով, Թուրքիան Ռուսաստանից գնում է մոտ 28 մլրդ խմ գազ, որոնցից 18 մլրդ-ը գնում են պետական ընկերություններ, իսկ մյուս մասը`10 մլրդ-ը՝ մասնավոր ընկերություններ:

Թուրքիան պատրաստ է նաև իրականացնել «Թուրքական հոսք»-ը Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների առումով, նշել է Էրդողանը:

*

*