ԵՄ-ի եւ Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողովը կթաղի եվրոպական բոլոր արժեքները

Գերմանական բունդեսթագի պատգամավոր եւ միջազգային գործերով կոմիտեի անդամ Սեւիմ Դագդելենը վստահ է...
turqia-em

Եվրամիության եւ Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ այսօր Բրյուսելում մեկնարկող գաղաթաժողովի օրակարգային գլխավոր թեման լինելու է փախստականների հարցը։ Այդ երկխոսությանը ոչ բոլորն են ոգեւորությամբ սպասում։

«Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը Թուրքիայի մասնակցությամբ կարող է դառնալ ամբողջ Եվրոպայի կործանման օր»,- հայտարարել է գերմանական բունդեսթագի պատգամավոր եւ միջազգային գործերով կոմիտեի անդամ Սեւիմ Դագդելենը։

Պատգամավորը վստահ է, որ գագաթնաժողովը կթաղի եվրոպական բոլոր արժեքները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կօգտվի դրանից:

«Այն ամենը, որը կոչվում է սահմանադրություն, մարդու իրավունք, մարդկություն` այդ բոլորը կթաղվի, եւ կմատուցվի Էրդողանին կապույտ երիզով սկուտեղի վրա, իսկ նա կվայելի դա»,- հայտարարել է ծագումով Թուրք, գերմանացի պատգամավորը։

Դագդելենը նաեւ նշել է, որ Էրդողանը ամենավստահելի գործընկերը չէ Եվրոպայի համար, քանի որ նրա հետաքրքրությունների շրջանակը քրդերի դեմ պայքարն է, այլ ոչ թե փախստականներին օգնելը:

«Որքան ուժեղ է Թուրքիայի նախագահի ճնշող քաղաքականությունը, այնքան ավելի շատ է Եվրոպան ենթարկվում նրան»,- ավելացրել է քաղաքական գործիչը:

*

*