13:32 - 24.08.2016
1805 Դիտում
Նվազագույնը երեք զինծառայող են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:
Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության` զինված մարդիկ գրոհել են Բելբիդի ավանի շրջանում զինվորականններով ավտոմեքենայի վրա: Զինծառայողները սպանվել են փոխհրաձգության ժամանակ:
Որեւէ խմբավորում դեռեւս իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են մոտ 300 քաղաքացի, 100-ից ավելի զինծառայողներ: