Պայթյուն՝ Թուրքիայում. կան վիրավորներ

Պայթյունի հետևանով 17 թուրք զինվոր է վիրավորվել:
turqia-paytyun

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Պայթյունի հետևանով 17 թուրք զինվոր է վիրավորվել, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հաքքարին համարվում է քրդերի և թուրքական զինուժի բախման գլխավոր օջախներից մեկը, տարիներ շարունակ տևող բախումներն ու պայթյուններն այստեղ չեն դադարում:

*

*