Թուրքիան մերժում եւ հետ է ուղարկում ԵՄ-ի զեկույցը

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարարը նշել է, որ անհամաձայնության պատճառը Հայերի ցեղասպանության մասին հիշատակումն է:
turqia-em

Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի զեկույցը: Այս մասին ասել է Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարարը՝ նշելով, որ անհամաձայնության պատճառը 1915 թվականի Հայերի ցեղասպանության մասին հիշատակումն է:

«Ցավոք, այս տարի նույն հիշատակումները տեղ են գտել նաեւ Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի մասին զեկույցում: Չնայած մեր բոլոր ջանքերին և զգուշացումներին՝  այս արտահայտությունները մի կողմ չդրվեցին»,- ասել է Վոլքան Բոզքրը լրագրողներին՝ Ավստրիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ հարց է հնչել զեկույցում Ցեղասպանության հիշատակման մասին:

Բոզքրը նշել է, որ հենց այդ պատճառով զեկույցը չեն ընդունում՝ այն համարելով անվավեր։

«Թուրքիայի մշտական ներկայացուցիչն այն հետ կուղարկի Եվրախորհրդարան»,- ավելացրել է նա:

*

*