Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Պատժամիջոցները կտարածվեն պղնձի, պողպատի, ալյումինի եւ երկաթի...
iran-amn

Միացյալ Նահանգների նախագահը մեծացրել է ճնշումները Թեհրանի վրա այն բանից հետո, երբ նախագահ Հասան Ռոհանին որոշել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի 2 դրույթների կատարումը: Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ պատժամիջոցներ սահմանելով Իրանի տարածքում մետաղների հանքարդյունահանման եւ արտադրության դեմ: Պատժամիջոցները կտարածվեն պղնձի, պողպատի, ալյումինի եւ երկաթի ոչ միայն արտադրության, այլեւ արտահանման վրա: Իրանում, ի դեպ, նավթից հետո ամենաշատը մետաղներ են արտահանում:

Հիշեցնենք, որ Ռոհանին 60 օր ժամանակ է տվել միջուկային համաձայնագրում մնացած 5 երկրներին՝ Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային եւ Չինաստանին, որպեսզի նրանք կատարեն փաստաթղթով ստանձնած իրենց պարտավորությունները եւ պաշտպանեն Իրանի նավթային եւ բանկային համակարգերը Միացյալ Նահանգների ագրեսիայից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները