Թեհարնը պատասխան միջոցառումներ կձեռնարկի Թրամփի որոշման դեմ

Մեր հյուսիսային հարեւան երկրի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին...
rohani-tramp

 

Մեր հյուսիսային հարեւան երկրի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին՝ մահմեդական 7 երկրների, այդ թվում եւ Իրանի, քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ ժամանակավորապես արգելելու համար: Ռոհանին հայտարարել է, որ Թրամփի այդ որոշումը հակասում է միջազգային սկզբունքներին ու պարտավորություններին:

Իրանի նախագահի խոսքով, Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը նորեկներ են, որոնք չգիտեն՝ ինչ անել համաշխարհային քաղաքականությունում, իսկ մինչեւ հասկանան, վնաս կհասցնեն թե՛ իրենց ազգին, թե՛ այլ երկրներին: Ռոհանին հայտարարել է, որ ամերիկացիներն անազնիվ են՝ ասելով, թե իրանցիներն իրենց ընկերներն են, եւ Թրամփի որոշումը բացահայտեց Ամերիկայի կեղծավորությունը:

Պաշտոնական Թեհարնն արդեն հայտարարել է, որ պատասխան միջոցառումներ կձեռնարկի:

*

*