Թեհրանում առեւտրի կենտրոնի փլուզման հետեւանքով կա առնվազն 30 զոհ (լուսանկարներ)

Միջազգային ԶԼՄ-ներն այժմ նշում են ավելի քան 30 զոհի եւ 75-100 վիրավորի մասին։

Թեհրանի կենտրոնում Plasco առեւտրի կենտրոնի փլուզման մասին նոր տվյալներ են ի հայտ գալիս։ Քաղաքի ամենահին՝ 1960-ականներին կառուցված 17 հարկանի շենքի հրդեհվելու եւ փլուզվելու հետեւանքով կան մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ։

Միջազգային ԶԼՄ-ներն այժմ նշում են ավելի քան 30 զոհի եւ 75-100 վիրավորի մասին։ Նշվում է, որ ամբողջությամբ փլուզված բարձրահարկի փլատակների տակ կարող են լինել էլի զոհեր։

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը բռնկվել է շենքի 9-րդ հարկում եւ տարածվել ողջ շենքով։

Միջազգային ԶԼՄ-ները՝ AP, Reuters լուսանկարներ են հրապարակել դեպքի վայրից, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

*

*