Թբիլիսիում բանկ թալանելն ավարտվել է ինքնասպանությամբ

Երբ հարձակվողին խնդրել են հանձնվել, նա ինքնասպան Է եղել...
vrastan-shtap

Անհայտ անձը Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում հարձակվել Է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, բայց չհաջողված կողոպուտից հետո ինքնասպան Է եղել: Այդ մասին հայտնել Է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

«Տագնապի կոճակը գործի դրվելուց հետո ոստիկանությունը դեպքի վայր Է ժամանել մեկուկես րոպեի ընթացքում եւ մտել բանկ: Երբ հարձակվողին առաջարկել են հանձնվել, նա ինքնասպան Է եղել»,- ասել Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:

Մի քանի ժամ առաջ նույն այդ փողոցում կատարվել Էր մեկ այլ բանկի՝ TBC-ի մասնաճյուղի կողոպտման փորձ: Հարձակվողին հաջողվել Է փախչել: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ձեռնպահ Է մնում այս երկու միջադեպերի միջեւ հնարավոր կապի մասին խոսելուց:

*

*