Թբիլիսիի օդանավակայանից հիշեցնում են առաջիկայում աշխատանքի սահմանափակ ռեժիմի մասին

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ինքնաթիռների սպասարկման...
tbilisi-airport

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ինքնաթիռների սպասարկման հատուկ ժամանակավոր գրաֆիկ է սահմանում, որի ընթացքում չեն իրականացվելու ցերեկային չվերթեր:

Այս մասին ասված է օդակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, ցերեկային չվերթերի դադարեցման պատճառը թռիչքուղղու վերակառուցման աշխատանքներն են, ինչի պատճառով ցերեկային չվերթերը կիրականացվեն գիշերային ժամերին: Ժամանակացույցի համաձայն՝ օդանավակայանը բոլոր թռիչքների եւ վայրէջքների համար փակ կլինեն մարտի 1-ց մինչեւ 27-ը` ժամը 09:30-ից մինչեւ 15:00-ն, մարտի 27-ից մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ՝ ժամը 10-ից մինչեւ 20:00-ն:

Այժմ Թբիլիսի չվերթեր են կատարում 30 ավիաընկերություններ:

*

*