Թբիլիսիում մետրոյի մեքենավարները դադարեցրել են գործադուլը — Երկիր Մեդիա

Թբիլիսիում մետրոյի մեքենավարները դադարեցրել են գործադուլը

Առայժմ հայտնի չէ՝ երբ եւ որքան կավելանա մեքենավարների աշխատավարձը
tbilisi-metro2 (1)

Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները, որոնք երեք օր գործադուլ էին անցկացնում աշխատավարձը բարձրացնելու պահանջով, դադարեցրել են բողոքի ակցիան, որին մասնակցում Էր շուրջ 500 մարդ, այդ թվում՝ Վրաստանի մայրաքաղաքի գետնուղու 240 մեքենավարները:

«Համաձայնությունը ձեռք է բերված: Մետրոն աշխատանքը կվերսկսի ժամը 14:00-ին»,- հունիսի 6-ին լրագրողներին հայտարարել է մետրոյի մեքենավարների «Էրթոբա 2013» անկախ արհմիության ղեկավար Ռատի Քափանաձեն՝ գիշերը քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո: Նա նշել Է, որ գործադուլի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, բայց առայժմ հայտնի չԷ՝ երբ եւ որքան կավելանա իրենց աշխատավարձը: Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:

Հունիսի 4-ից Թբիլիսիի մետրոյի աշխատանքի դադարեցումը, որի ծառայություններից օրական օգտվում էին շուրջ 400 հազար ուղեւորներ, խիստ ծանրաբեռնել էր հասարակական տրանսպորտի մյուս տեսակները՝ ավտոբուսներն ու երթուղայինները:

Չնայած այն բանին, որ քաղաքապետարանը գործի էր դրել ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ, վերգետնյա գերբեռնված փոխադրամիջոցները եւ տաքսիների կտրուկ աճած սակագները հանգեցրել Էին տրանսպորտային կոլապսի:

*

*