Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի Լիլոյի շուկայում. այրվել են բազմաթիվ խանութներ (տեսանյութ)

8-10 հազար քառակուսի մետր տարածքում այրվել են բազմաթիվ խանութներ
tbilisi-lilo-hrdeh

Հունիսի 6-ին՝ ուշ երեկոյան, հրդեհ է բռնկվել Թբիլիսիի  Լիլոյի շուկայում։  8-10 հազար քառակուսի մետր տարածքում այրվել են բազմաթիվ խանութներ։

Հրդեհը բռնկվել է, այսպես կոչված, «չինական շուկայի» կոշիկի խանութներից մեկում:

Պատահարի վայր է ժամանել հրշեջ-փրկարարներ շուրջ 20 հաշվարկ, ինչպես նաեւ խանութների տերերը, որոնք փորձում Էին իրենց ապրանքները փրկել։

Տուժածներ չկան։

*

*