Թբիլիսիում տեղատարափ անձրեւից փողոցներում գետեր են գոյացել

...ջրով են լցվել մի քանի շենքերի նկուղներ
tbilisi-hexex2 (1)

Տեղատարափ անձրեւը վերստին խնդիրներ Է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում Է ստացվել:

Առատ տեղումների պատճառով փողոցներում գետեր են գոյացել, ջրով են լցվել մի քանի շենքերի նկուղներ: Իսկ սաստիկ քամին տապալել Է ծառեր եւ վնասել Էլեկտրահաղորդման գծերը: Սաստիկ անձրեւի հետեւանքով ջուր է լցվել նաեւ Ռուսթավելիի պողոտայում գտնվող «Գալերի» առեւտրական կենտրոնի ստորգետնյա ավտոկայանատեղին:

 

*

*