Ձերբակալություններ, ցույցեր եւ կրկին ձերբակալություններ՝ Թբիլիսիում — Երկիր Մեդիա

Ձերբակալություններ, ցույցեր եւ կրկին ձերբակալություններ՝ Թբիլիսիում

Ցուցարարները բողոքում են այս գիշեր Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ օպերացիայի դեմ։

Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է ինքնաբուխ բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցների։ Ցուցարարները բողոքում են այս գիշեր Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ օպերացիայի անցկացման դեմ։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիի «Բասիանի» եւ «Գալերի» գիշերային ակումբներում ձերբակալվել են 8 թմրավաճառներ։

Ուժայինների հատուկ գործողությունը բողոք է առաջացրել ակումբների սեփականատերերի ու մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների շրջանում, որոնք հանդես են գալիս երկրի թմրաքաղաքականությունը մեղմացնելու օգտին։

Հենց նրանք էլ բողոքի ակցիա էին իրականացրել Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ։

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Տարբեր տվյալներով՝ գիշերային օպերացիայի եւ այսօրվա ոստիկանական  գործողությունների արդյունքում  ձերբակալվել է մոտ 60 մարդ։

*

*