Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել. 8 մարդ ձերբակալվել է

Ցուցարարների դժգոհությունը կապված է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի...
vrastan-bakhum

Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմադիրների միջև, ութ մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ակտիվիստները բողոքում են կենտրոնական Ազատության հրապարակի վրա գտնվող հողակտորը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընկերությանը հանձնելու իշխանությունների որոշման դեմ:

Բախումները սկսվել են, երբ ոստիկանությունը հրաժարվել է քաղաքային խորհրդի նիստերի դահլիճ թույլ տալ ընդդիմադիր կուսակցություններից Վրաստանի խորհրդարանի անդամներին:

*

*