Բախումներ Թուրքիայում՝ մայիսմեկյան ցույցերի ժամանակ

Ձերբալակվել է ավելի քան 200 մարդ:
turqia-cuyuc

Մայիսմեկյան ցույցեր Թուրքիայում: Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել աշխատավորների միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցների ու ոստիկանների միջեւ: Մի խումբ ցուցարարներ փորձել են քաղաքի տարբեր թաղամասերից երթով մտնել Թաքսիմ հրապարակ, որը մայիսմեկյան ցույցերի համար փակ է:

Ոստիկանները, ցուցարարներին ցրելու համար, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Ձերբակալվել է ավելի քան 200 մարդ:

Ստամբուլի նահանգապետարանից հայտնում են, որ ցուցարարների մոտից առգրավել են «Մոլոտովի կոկտեյլներ», ձեռքի նռնակներ, հրավառ նյութեր, ինչպես նաեւ պաստառներ: Թաքսիմում հանրահավաք անելը խորհրդանշական է այդ երկրի համար:

Մինչեւ Թուրքիայում 1980 թվականի զինված հեղաշրջումը, Թաքսիմում մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ բուռն բախումներ էին արձանագրվել ազգայնական «Գորշ գայլերի» ներկայացուցիչների եւ ձախակողմյան երիտասարդների միջեւ: Սադրանքի հետեւանքով սպանվել էր ավելի քան երեսուն մարդ:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները