Թալիշցի եւս մեկ ընտանիք հայտնել է ՀՀ տեղափոխվելու մտադրության մասին

Ադրբեջանի` գլխավորապես թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է...
sahman

Ադրբեջանի` գլխավորապես թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TalishInfo-ն, այս մասին հայտնում է բլոգեր Ազար Քազիմովը:

Գուլիևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված մի հայտարարություն, որում պատմում է, թե ինչպես Լերիկի շրջանի գործադիր իշխանության նախագահը բռնի կերպով իրենցի խլել է սեփական հողը: Դրանից հետո թալիշ Էլդանիզ Գուլիևին կանչել են ոստիկանության շրջանային բաժին ու սպառնացել, որ որևէ տեղ չբողոքի:

Հուսահատ Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրադրությունում իր համար միակ ելքը մնում է Հայաստան տեղափոխվելը, քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանում իր բողոքները միևնույնն է ոչ ոք հաշվի չի առնի:

ՀՀ ԱԳՆ-ն փետրվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

*

*