Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 21 թեկնածու

Հունիսի 23-ին նախատեսվող ընտրություններում կմրցեն 4 քաղաքական կուսակցության թեկնածուներ
stambul

Նահանգային ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ստամբուլի քաղաքապետի թեկնածուների ցուցակը: Հունիսի 23-ին նախատեսվող ընտրություններում կմրցեն 4 քաղաքական կուսակցության թեկնածուներ և 17 անկախ թեկնածու. հաղորդում է CNN-ի թուրքական ծառայությունը:

Ցուցակում տեղ են գտել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդրըմը, գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրական կուսակցության թեկնածու, մարտի 31-ին հաղթած, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունները չեղյալ հայտարարելուց հետո մանդատը հետ վերադարձրած Էքրեմ Իմամօղլուն, «Սաադեթ» («Բարօրություն») կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչինարը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության թեկնածու Մուսթաֆա Իլքեր Յուջելն ու այլ 17 անկախ թեկնածուներ:

Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ էին հայտարարվել մայիսի 6-ին:

*

*