Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության 125 աշխատակից

Նրանք մեղադրվում են գյուլենական շարժման հետ կապ ունենալու համար:
turqia-vostikanutyun

Կրկին ձերբակալություններ Թուրքիայում: Այս անգամ ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության 125 աշխատակից: Նրանք մեղադրվում են գյուլենական շարժման հետ կապ ունենալու համար:

Թուրքիայի իշխանությունները իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական եւ մասնավոր ոլորտները սկսել են մաքրել, այսպես կոչված, գյուլենականներից: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մեղադրանքները:

*

*