Ստամբուլում մետրոն և ավտոբուսները գործելու են 24 ժամ

Գիշերային հերթափոխով աշխատող վարորդները կրկնակի են վարձատրվելու:
stambul-transport

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 30-ից սկսած Ստամբուլում մետրոն և ավտոբուսները գործելու են 24 ժամ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այս քայլն ուղղված է Ստամբուլն աշխարհի ութ քաղաքներից մեկը դարձնելուն: Բացի այդ՝ քաղաքը թե′ բնակչության թվով և թե′ քաղաքային ապրելակերպով երկար ժամանակ նման քայլի կարիք ուներ»,- նշել է քաղաքապետը:

Նա նաև հայտնել է, որ գիշերային հերթափոխով աշխատող վարորդները կրկնակի են վարձատրվելու:

*

*