Էրդողանի կուսակցությունը կորցրեց Ստամբուլը

16 օր տեւած վերահաշվարկի արդյունքում նա 14 հազար ձայների տարբերությամբ հաղթել էր Էրդողանի կուսակից Բինալի Յըլդըրըմին:
stambuli-qaxaqapet

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Էքրեմ Իմամ-օղլուն ստացել է Ստամբուլի քաղաքապետի մանդատը: «Հյուրիեթ դեյլի նյուզի» տեղեկություններով՝  մանդատը նրան հանձնել են Ստամբուլի ընտրական հանձնաժողովում:

Վերջին 25 տարիներին Թուրքիայի խոշորագույն այս քաղաքը ղեկավարում էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչը, բայց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախագահ Էրդողանի կուսակցությունը Ստամբուլում անակնկալ պարտություն էր կրել:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը չէր փրկել անգամ Ստամբուլի որոշ շրջաններում  քվեների վերահաշվարկը: 16 օր տեւած վերահաշվարկի արդյունքում՝ Իմամ-օղլուն մոտ 14 հազար  ձայների տարբերությամբ հաղթել էր Էրդողանի կուսակից Բինալի Յըլդըրըմին:

*

*