Մենք գրկելու ենք հույներին, հայերին, ասորիներին և հրեաներին. Իմամօղլուն ողջունել է ազգային փոքրամասնություններին

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը հաղթանակից հետո ելույթ է ունեցել
stambul-qaxaqapet

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաղթանակից հետո ելույթում ողջունել է ընտրությունների ժամանակ իրեն սատարած ազգային փոքրամասնություններին:

«Մեր հայրենիքի մարդկանց սիրում եմ: Կապ չունի, թե ով է: Էթնիկ ծագումը կապ չունի: Մենք եկել ենք բոլորին գրկելու: Մենք հարգում ենք այս քաղաքի բոլոր կրոնները: Այս քաղաքում չկա «փոքրամասնություն» հասկացություն: Մենք գրկելու ենք հույներին, հայերին, ասորիներին, հրեաներին»,- Իմամօղլուի խոսքերն է մեջբերում gazeteduvar.com.tr կայքը:

Նորընտիր քաղաքապետը ծագումով Տրապիզոն քաղաքից է: Նախընտրական փուլում իշխանական մամուլը «մեղադրեց» Իմամօղլուին պոնտոսցի հույն լինելու մեջ:

*

*