Ստամբուլում ոստիկանները հարձակվել են ցուցարարներին պաշտպանել փորձող Կարո Փայլանի վրա

Բողոքի երթն անկարգությունների է վերածվել
karo paylan (1)

Թուրքիայում «Շաբաթ օրվա մայրեր» նախաձեռնության ակտիվիստները շաբաթ առավոտյան հավաքվել են Ստամբուլի Իստիկլալ պողոտայում՝ նախաձեռնության 700-րդ շաբաթվա և հավաքի առթիվ: Բողոքի երթն անկարգությունների է վերածվել, երբ ոստիկանությունը փորձել է կանգնեցնել ակտիվիստներին՝ հայտնելով, որ կառավարությունն արգելել է հավաքի անցկացումը: Այս մասին հայտնում է France Arménie-ն։

Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներ Ահմեդ Շըքն ու Կարո Փայլանը փորձել են միջամտել և նույնպես կոշտ վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանների կողմից։

*

*