Ստամբուլում արտադրամաս է այրվում

Հրդեհը տարածվել է նաեւ հարակից ավտոկայանման կետի վրա, որտեղ կայանած 30 ավտոմեքենաները սկսել են վառվել:
stambul-artadramas

 

Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում գտնվող եռահարկ արտադրամասում ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները երկար ժամանակ է չեն կարողանում հանգցնել կրակը: Շենքից ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյունի ձայներ: Արտադրամասի հրդեհից բարձրացած սեւ ամպերը երեւում են Ստամբուլի տարբեր հատվածներից:

Հրդեհը տարածվել է նաեւ հարակից ավտոկայանման կետի վրա, որտեղ կայանած 30 ավտոմեքենաները սկսել են վառվել:

Հարակից շենքերի բնակիչները տարհանվում են: Զոհեր ու տուժածներ չկան: Դեռեւս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը:

*

*