Ստամբուլի ահաբեկչությունը կատարած մահապարտներից մեկը ՌԴ քաղաքացի էր

Այսօր էլ Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել:
turqia-ahabekchutyun

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչական գործողություն իրականացրած երեք մահապարտերից մեկը ծնունդով Դաղստանից էր՝ Ռուսաստանի քաղաքացի: Մյուս մահապարտն ուզբեկ էր, երրորդը՝ ղրղզ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտոնական աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, թե մահապարտներից մեկը Իսլամական խմբավորման անդամ, ազգությամբ չեչեն Օսման Վադինովն է, եւ որ նա Թուրքիայի ճանապարհով հայտնվել է Սիրիայում։ Իսլամական պետության կազմում եղել է նրանց վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքում։

2015-ին Վադինովը կրկին հայտնվել է Թուրքիայում։ Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն էլ հայտնում էր, թե ահաբեկչությունն իրականացրած մահապարտները տաջիկներ են։ Այսօր էլ Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել՝ բերման ենթարկելով 13 կասկածյալի, նրանց թվում նաեւ օտարերկրացիներ կան:

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել` հասնելով 43-ի։ Նրանցից 19-ն օտարերկրացիներ են:

*

*