Աշխարհահրչակ Սոֆի Լորենը Վրաստանում է

Սոֆի Լորենը կհանդիպի Վրաստանի Ամենայն Կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի եւ վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ:
sofi-loren

Աշխարհահրչակ Սոֆի Լորենը հունիսի 14-ի առավոտյան ժամանել է Վրաստան: Նա Վրաստանում առաջին անգամ է, նպատակըˋ բարեգործությունն է:

Մշակութային այլ հայտնի մարդկանց հետ միասին 80-ամյա դերասանուհին մասնակցում է վրաց օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի բարեգործական ֆոնդի միջոցառմանը:

Այցի շրջանակներում Սոֆի Լորենը կհանդիպի  Վրաստանի Ամենայն Կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի եւ վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ:

Բացի դրանից, հունիսի 15-ին համաշխարհային աստղը մասնակցելու է «Սիրո համար» ներկայացման համաշխարհային պրեմիերային:

Բարեգործական միջոցառումից ստացած ողջ հասույթը կտրվի ծանր հիվանդ երեխաներին:

*

*