Ալիևը պարգևատրել է եզդի Քյարամ Սլոյանին գլխատած իր զինվորականին

Բաքուն շարունակում է մարդասպաններին և դահիճների պարգևատրելու` արդեն ավանդական դարձած քաղաքականությունը։

Պաշտոնական Բաքուն շարունակում է մարդասպաններին և դահիճների պարգևատրելու` արդեն ավանդական դարձած քաղաքականությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս անգամ պարգևատրել է ՀՀ ՊՆ զինծառայող, եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևի կողմից բարբարոսության հեղինակի պարգևատրումը երևում է ադրբեջանական Haqqin.az-ի հրապարակած լուսանկարներում:

Հայ զինծառայողների հետ դաժան հաշվեհարդար տեսած ադրբեջանցի ոճրագործներին պարգևատրելու երևույթն Ադրբեջանում նոր չէ. դեռևս 2012 թվականին ի ցույց ողջ աշխարհի Ալիևը ներում շնորհեց և կոչումով պարգևատրեց Հունգարիայում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ում Ադրբեջանում որակեցին որպես «ազգային հերոս»:

 

*

*