Սիրիական բանակն օգնության է հասնում քրդերին

Էրդողանի խորհրդական Աքթայը չի բացառել, որ կարող են բախումներ լինել սիրիական զորամիավորումների հետ։
siriakan-banak

Հյուսիսային Սիրիայի սահմանամերձ գոտիներում առաջիկա ժամերին սպասվում են ռազմավարական կտրուկ փոփոխություններ։ Հայտարարվել է, որ պաշտոնական Դամասկոսն ու Սիրիայի քրդական ինքնավարության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քրդաբնակ տարածքներն անցնում են Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ։

Վերջինիս ստորաբաժանումները շարժվել են հյուսիս, որտեղ շարունակվում է թուրքական բանակի գրոհը։ Հաղորդվում է, որ սիրիական ուժերը իրենց տիրապետության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանակից եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Մանջիբ քաղաքը։ Սիրիական բանակի տեղաշարժն արդեն մեկնաբանել են Անկարայում։

Էրդողանի խորհրդական Աքթայը չի բացառել, որ կարող են բախումներ լինել սիրիական զորամիավորումների հետ։

*

*