Էրդողանն իրականում ընդունել է ոչ թե սիրիացի փախստականի, այլ՝ ջիհադականի ընտանիքին

Աղմկահարույց բացահայտմանն անդրադարձել են նաեւ թուրքական ԶԼՄ-ները՝ հրապարակելով լուսանկարներ։

Թվիթեր սոցցանցում սիրիական պատերազմի սարսափների ու հատկապես Հալեպում տեղի ունեցողի մասին գրառումներով հայտնի դարձած 7-ամյա Բանա Ալաբեդի հայրը, սիրիացի պատգամավորի պնդմամբ, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներից է:

Հալեպից ընտրված Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ֆարես Շեհաբին «Թվիթերի» իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ պնդելով, որ սոցցանցերում հայտնի դարձած սիրիացի աղջնակի հայրն ահաբեկիչ է:

7-ամյա Բանա Ալաբեդին ընտանիքի հետ արդեն Թուրքիայում է: Նախօրեին էլ համացանցում լուսանկարներ էին տարածվել, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախագահական պալատում ընդունում է աղջնակին եւ նրա ընտանիքին:

Ավելի քան 360 հազար հետեւորդ ունեցող 7-ամյա աղջնակը Թվիթերում գրառումները կատարում է իր մայրիկի օգնությամբ, որն անգլերենի ուսուցչուհի է:

Էրդողանի հետ ընտանիքի հանդիպմանն անդրադառնալով՝ life.ru-ն, թուրքական որոշ ԶԼՄ-ներին հղումով, գրում է՝ պարզվում է, որ ընտանիքի հայրը ջիհադական է, ու փաստորեն, պատահական չէ, որ նրա աղջկա թվիթերյան գրառումներում Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում ներկայացվում էին որպես ավերածություններ գործողներ եւ խաղաղ բնակիչներին սպանողներ։ Թուրքական ԶԼՄ-ները գտել են նաեւ տեսանյութ, որտեղ տղամարդը գոհունակություն է հայտնում Սաուդյան Արաբիայի՝ Ասադի իշխանությանը վերջ դնելու մտադրության մասին։

*

*