Շոյգուն Ալիեւի հետ քննարկել է ԼՂՀ-ի եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Մեր տեղեկություններով, այսօր Շոյգուն Երեւան է ժամանելու:
aliev-shoygu

Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հիմնական թեման է դարձել:

Ադրբեջան կատարած կարճաժամկետ այցի շրջանակում Շոյգուն անդրադարձել է միջազգային եւ կրոնական անվտանգության խնդիրներին: Հատուկ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակին:

Մեր տեղեկություններով, այսօր Շոյգուն Երեւան է ժամանելու: Վաղը Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով արդեն Հայաստան են ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաեւ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները:

*

*