Իրանում Սգո օր է հայտարարվել

Զոհվել էր առնվազն 29 մարդ
irani-agn

Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել զորահանդեսի ժամանակ: Անհայտ զինված անձինք կրակ են բացել տրիբունայի հետեւից: Զոհվել է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վիրավորվել է:

*

*