Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Հանրապետության նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին
sargsyan-rohani

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Քերմանշահ նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։

*

*