Հայազգի պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման խորհրդարանում

Քեմալական կուսակցությունը մայիսի 20-ին հստակեցրել է խորհրդարանական ընտրություններում առաջադրվելիք պատգամավորների ցուցակը:
selena-doghan

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում: Քեմալական կուսակցությունը մայիսի 20-ին հստակեցրել է խորհրդարանական ընտրություններում առաջադրվելիք պատգամավորների ցուցակը:

2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում Դողանն առաջադրվել էր Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում: Ընդ որում, Դողանն իր կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին տեղում էր:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

*

*