«Սարդ-մարդու» հագուստով 4-ամյա երեխան թռել է 8-րդ հարկից

Թբիլիսիի Գլդանի թաղամասում...
spider-man-vrastan,4tarekan-erexa

4 տարեկան երեխան բնակելի շենքի 8-րդ հարկից թռել է ներքև և փրկվել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թբիլիսիի Գլդանի թաղամասում: Նշված տեղեկատվությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, հայտնում է «Ալիք մեդիա»-ն:

Ականատեսների խոսքերով, դեպքի ժամանակ տղայի հագին եղել է «սարդ-մարդու» հագուստ: Երեխային շտապ օգնության ջոկատը տեղափոխել է Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկա: Այս պահի դրությամբ նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

*

*