Վրաստանի նոր նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է

...իսկ Վաշաձեն ստացել է մոտավորապես 41 տոկոս ձայն
salome-zurabishvili1 (1)

Վրաստանում երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին՝ ստանալով ձայների գրեթե 60 տոկոսը։ Նրա մրցակից՝ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ստացել է մոտավորապես 41 տոկոս։

Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է ավելի քան 1 մլն 146 հազար, Վաշաձեի օգտին՝ ավելի քան 778 հազար մարդ։

Վրաստանում ընտրողների թիվը 3.528.658 է։ Մասնակցել է կեսից ավելին կամ  56.2 տոկոսը։

Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնը կզբաղեցնի 6 տարի։

Ի դեպ, սա վերջին ուղղակի քվեարկությամբ նախագահական ընտրություններն էին Վրաստանում։

 

 

 

*

*