«Թողեք ինձ Վրաստան և ես ձեզ ցույց կտամ…». Միխայիլ Սաակաշվիլի

Պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը
saakashvili

Միխայիլ Սաակաշվիլին պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել երկրի քաղաքական կյանքին:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թողեք ինձ Վրաստան և ես ձեզ ցույց կտամ՝ ումից է վախենում կառավարությունը և ում պետք է վախեցնի ժողովուրդը»,-ասել է նա «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

Վրաստանի պետական վարչակազմը նախկին նախագահ Սաակաշվիլու խոսքերը ոչ ադեկտվատ է համարել՝ նշելով, որ Սաակաշվիլին վերջին տարիներին առաջին անգամ է ցանկություն հայտնում իր անձնագրի վերադարձի հետ կապված, այն էլ՝ վիրավորական հայտարարությամբ:

*

*