Կվիրիկաշվիլի. Սաակաշվիլին ափսոսանք հարուցող քաղաքական անցյալ Է

Կվիրիկաշվիլին ափսոսանք Է հայտնել Սաակաշվիլիի շուրջ ծագած իրադարձությունների կապակցությամբ:
kivirikashvili

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք Է հայտնել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի շուրջ ծագած իրադարձությունների կապակցությամբ:

Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին կողմնակիցների օգնությամբ Լեհաստանից Ուկրաինայի տարածք Է ճեղքել-անցել  եւ դիմել միգրացիոն ծառայությանը՝ Ուկրաինայի քաղաքացիությունը վերականգնելու համար: Սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի սահմանապահները նրա փաստաբանին արձանագրություն են հանձնել՝ Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու մասին: Սաակաշվիլիի դեմ հարուցվել Է քրեական գործ:

«Նա քաղաքական անցյալ Է: Անցյալ, որն ափսոսանք Է հարուցում: Այստեղ քաղաքական գնահատականները տեղին չեն: Իմ կարծիքով՝ մենք գործ ունենք իրավական կազուսի հետ»,- ասել Է Կվիրիկաշվիլին լրագրողներին:

Սաակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականին՝ այն բանից հետո, երբ երկրի նախագահ ընտրվեց Գեորգի Մարգվելաշվիլին: Հայրենիքում նրա դեմ հարուցված Է չորս քրեական գործ, նաեւ ներպետական հետախուզում Է հայտարարված:

*

*