Ռուսաստանը վերսկսում է դեպի Թուրքիա կանոնավոր թռիչքները

«Ռոսավիացիան» հուլիսի 22-ից չեղարկել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը:
inqnatir

«Ռոսավիացիան» հուլիսի 22-ից չեղարկել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը: Անկարան Մոսկվային վստահեցրել է՝ իշանությունները խիստ միջոցառումներ են ձեռնարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Թռիչքներ իրականցնողը՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն արձագանքել է ոլորտը կարգավորող մարմնի՝ «Ռոսավիացիայի» որոշմանը: Ավելին, ընկերությունն արդեն վերականգնել է դեպի Ստամբուլ եւ Անթալիա ուղղությամբ տոմսերի վաճառքը:

Դեպի Թուրքիա թռիչքների արգելքը Ռուսաստանը սահմանել էր հուլիսի 16-ին: Իսկ պատճառը՝ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձն է:

*

*