Պուտինը հայտարարեց կենսաթոշակային նախագիծը մեղմացնելու մասին

ՌԴ քաղաքացիներին ուղղված իր տեսաուղերձում...
vladimir-putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կենսաթոշակային բարենորոգման նախագիծը կսրբագրվի. մասնավորապես, կանանց համար կենսաթոշակային տարիքը կբարձրացնեն ոչ թե մինչեւ 63 տարեկան, ինչպես սկզբնապես պլանավորվել Էր, այլ մինչեւ 60 տարեկան: Այս հայտարարությունը նա արել է իր հեռուստաուղերձում։

Բացի դրանից, Պուտինն առաջարկել Է սահմանել նախակենսաթոշակային տարիք հասկացությունը՝ հինգ տարի մինչեւ թոշակի գնալը: Նախակենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար նա հանձնարարել Է մշակել որակավորման բարձրացման հատուկ ծրագիր:

Նախագահը նաեւ կոչ Է արել կենսաթոշակների նշանակման գործող պայմանները պահպանել Հյուսիսի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների համար:

Հուլիսի 19-ին Դումայի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած օրինագծի համաձայն՝ կանանց համար կենսաթոշակային տարիքը պետք Է 55-ից դառնար 63, տղամարդկանց համար՝ 60-ից՝ 65։

Երկրորդ ընթերցումը նախատեսվում է սեպտեմբերին:

Կենսաթոշակային տարիքը բարձրցնելու ծրագիրն ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարի 1-ից։

*

*