Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են նոր սահմանագծում իրականացնելու հարցը

«Աշխատանքային խմբի հերթական նիստն այս ամռանը կանցկացվի...»
sahman

Մոսկվան և Բաքուն այս ամռանը աշխատանքային խմբի հերթական նիստ կանցկացնեն  սահմանագծում իրականացնելու վերաբերյալ:

ՏԱՍՍ գործակալության տեղեկության համաձայն` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի ԱՊՀ երկրների հետ պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման գծով ներկայացուցիչ Իգոր Բրատչկովը:

«Աշխատանքային խմբի հերթական նիստն այս ամռանը կանցկացվի: Սահմանազատման գործընթացը պլանավորելու ենք: Համարում եմ, որ հնարավոր է սահմանազատումը շուտ իրականացնել»,- ասել է նա:

Ըստ Բրատչկովի` ռուսական կողմը հրավեր է ստացել իր գործընկերներից` Բաքվում նախատեսված նիստին մասնակցելու համար:

*

*