Ռուս զբոսաշրջիկները հրաժարվում են Թուրքիա ուղեւորություններից Կոկսակի վիրուսի պատճառով

Զանգահարում են գործակալություն եւ խնդրում չեղարկել շրջագայությունները...
turqia,-turizm

Զբոսաշրջիկները զանգահարում են տուրիստական գործակալություններ՝ խնդրելով չեղարկել Թուրքիա շրջագայությունները այնտեղ մոլեգնող «Կոկսակի» վիրուսի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով, բայց դա հնարավոր չէ անել առանց տուգանքի, քանի որ վիրուսի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական հաստատումներ չկան: Այդ մասին «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին օգոստոսի 8-ին հայտնել է Ռուսաստանի տուրինդուստրիայի միության (ՌՏՄ) մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:

«Զբոսաշրջիկները, կարդալով վիրուսի մասին նորությունները, զանգահարում են գործակալություն եւ խնդրում չեղարկել շրջագայությունները: Գործակալությունները մերժում են, ընդ որում՝ օրինական հիմունքներով, քանի որ համաճարակի պաշտոնական հաստատումներ չկան, այդ թվում՝ Ռոսպոտրեբնադզորի կամ Ռոստուրիզմի կողմից: Ինչպես հայտնի է, որքան մոտ է մեկնելու ամսաթիվը, այնքան ավելի մեծ է տուգանքը: Եվ արդեն այժմ նրանք, ովքեր պետք է մեկնեն առաջիկա օրերին, գործնականում ստիպված կլինեն հարյուրտոկոսանոց տուգանք վճարել»,- հայտնել է նա:

Ռուսական ԶԼՄ-ներն օգոստոսի 7-ին հայտնել էին, որ «Կոկսակի» վիրուսով հիվանդացած ռուսաստանցիները զանգվածաբար հեռանում են Թուրքիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

*

*