Ռուս-թուրքական «գյուղատնտեսական» բանակցություններն ավարտվել են անարդյունք

Ռուսաստանը խոստացել է դեռեւս չընդլայնել Թուրքրիա ֆիտոսանիտարական հանգամանքներով արգելված ապրանքների ցանկը...
artahanum-turqiayic

Ռուս-թուրքական «գյուղատնտեսական»  բանակցությունների առանցքում էր թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան, սակայն բանակցություններն ավարտվել են անարդյունք:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Ռուսաստանը խոստացել է դեռեւս չընդլայնել Թուրքրիա ֆիտոսանիտարական հանգամանքներով արգելված ապրանքների ցանկը` չբացառելով հետագայում դրա հնարավորությունը:

Թուրքիան Ռուսաստանին պետք է ներկայացնի այն միջոցառումների ցանկը, որոնք պետք է ապահովեն Ռուսաստանին մատակարարվող ապրանքների անվտանգությունը:

Ներկայում արգելված է Ռուսաստան ներկրել թուրքական ծագումով պղպեղ, նուռ եւ սմբուկ:

«Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչները մարտի վերջին հայտնել էին, որ Ռուսաստանը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է արգելել Թուրքիայից ամբողջ բուսական արտադրանքի ներկրումը:

Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոյի` Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների ներկրման արգելքը պայմանվորված է այդ երկրի ֆիտոսանիտարական համակարգի նկատմամբ եղած անվստահությամբ:

*

*