Ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով պետք է կարգավորվի. Հասան Ռոհանի

Հասան Ռոհանին եւ Իլհամ Ալիևը ասուլիս են տվել
rohani-alev

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած համատեղ ասուլիսում:

«Անհրաժեշտ է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերով: Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,- նշել է Ռոհանին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոհանին երեկ մեկնել է  Բաքու։

*

*